Երևանի Պետական Համալսարանի<p>Սարգիս և Մարի Իզմիրլյանների</p> անվ. Գրադարան
Երևանի Պետական Համալսարանի

Սարգիս և Մարի Իզմիրլյանների

անվ. Գրադարան

Երևանի Պետական Համալսարանի<p>Սարգիս և Մարի Իզմիրլյանների</p> անվ. Գրադարան
Ցեղասպանագիտություն
Օգտակար Հղումներ
Վերջին Նորություններ

10 Հունիս, 2015
Շարունակվում է ռուսական էլեկտրոնային շտեմարանի` elibrary.ru բաժանորդագրությունը
ԵՊՀ գրադարանը բաժանորդագրվել է ռուսական elibrary.ru գիտատեղեկատվական ցանցի 225 անուն ռուսալեզու պարբերականների էլեկտրոնային տարբերակներ:
Գրանցվելով elibrary.ru էլեկտրոնային ցանցում, բացի վերոհիշյալ ռեսուրսներից, ԵՊՀ տարածքում հասանելի են նաև անվճար տրամադրվող ավելի քան 3944 անուն թվային ռեսուրսներ:
ավելին >>
19 Ապրիլ, 2015
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
Ապրիլի 21-ին 10.30-ին ԵՊՀ Մարի և Սարգիս Իզմիրլայանների անվ. գրադարանում տեղի կունենա գրքերի շնորհանդես` նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: ավելին >>
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
Բաժնի վարիչ` Մարգարիտա Հովսեփյան
email: margarita.hovsepyan@ysu.am

Բաժինը hիմնադրվել է 1973 թ.-ին։ Բաժնի գործունեությունն այսօր պայմանավորվում է հետևյալ գործառույթներով.

  • Ֆոնդերի ու քարտարանների ձևավորում, հաշվառում և համալրում.
  • Գրականության մուտքագրում և էլեկտրոնային քարտագրում.
  • Գրականության պահպանում և սպասարկում.
  • Մատենագիտական տեղեկատվություն և հրատարակչական գործ.

Գրքային ունեցվածքը բաշխված է առանձնացված ֆոնդերով և կազմում է շուրջ 20 հազար միավոր։ Գրականությունը դասավորված է 2 սկզբունքով՝ ժամանակագրական և թեմատիկ։

Հնատիպների ֆոնդը խմբավորված է 2 հազարից ավելի հայերեն և շուրջ 7000 միավոր այլալեզու ենթաֆոնդերով։ Իրենց եզակիությամբ, գեղարվեստական ձևավորմամբ ու տպագրական առանձնահատկություններով ուրույն տեղ ունեն «Քարոզագիրք Գրիգորի եռամեծ և Քաջ հռետորի» (14-րդ դ., ձեռագիր), «Բառագիրք Հայոց» (Փարիզ, 1633), «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեամբ որ է Աղուեսագիրք» (Ամստերդամ, 1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (Ամստերդամ, 1669), Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական» (Հռոմ, 1674), Երեմիա Մեղրեցուն վերագրվող «Բառգիրք հայոց» (Կ.Պոլիս, 1698) գրքերը։

Թեմատիկ սկզբունքով առանձնացված մյուս ֆոնդերը պարունակում են արվեստին, իրավագիտական, պատմական, բժշկական, գյուղատնտեսական, բանասիրական գիտություններին վերաբերող հազվագյուտ գրականություն, ինչպես նաև բազմալեզու բառարաններ, հանրագիտարաններ և այլ տեղեկատուներ։

Առանձին սրահ է հատկացված Գալուստ Գյուլբենկյանի (3377 միավ., հիմն. 1965 թ.) և առանձին սենյակ՝ Հելեն Թաքեսյանի (2468 միավ., հիմն.1991թ.) նվիրատվություններին։

Բաժնում իրականացվում են նաև մատենագիտական հրատարակչական աշխատանքներ, որոնք ընդհանուր և վերլուծական տեղեկատվությամբ օգնում են ընթերցողին կողմնորոշվել նյութի փնտրման գործընթացում։

Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժին
<< back

AuthorMapper.com

The official web  site of UN in Armenia
The official web  site of the Digital Dissertation Library of the Russian State Library
The official web  site of the e-library.ru
The official web  site of the EIFLnet
The official web  POLPRED.COM MASS MEDIA REVIEW.